Հայաստանի ղեկավարը մասնակցել է բժշկական սարքավորումներ արտադրող գործարանի հիմնարկեքին

11.05.2010, 15:52
Հայաստանի ղեկավարը մասնակցել է բժշկական սարքավորումներ արտադրող  գործարանի հիմնարկեքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Երևանում  ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Գործարանի շինարարությունը կիրականացնի «ՍՄՏ» ընկերությունը, որը մտնում է  «Աֆինա պալադա» ընկերության կազմում։

Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը` առաջին փուլում: 

Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011թ. առաջին եռամսյակի վերջին: «ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի:

«Աֆինա պալադա» ռուսական ընկերության խումբը՝ հիմնադրված 1991թ.-ին, լայնորեն դիվերսիֆիկացված հոլդինգ է, որը տնտեսության տարբեր հատվածներում՝ մեքենաշինություն, շինարարություն, նախագծում, էլեկտրոէներգետիկա և այլն, աշխատող ձեռնարկությունների բաժնետոմսերի փաթեթների տերն ու կառավարիչն է։ -0-