Հայաստանի կենտրոնական մասում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
11:53
11 Մայիսի 2010
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի 00.25-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 18 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 2,6 մագնիտուդով երկրաշարժ, երեքշաբթի «նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
«Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը 3 բալ է կազմել»,- ասաց գործակալության զրուցակիցը:-0-
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը