Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 162,8 միլիոն դոլար

10.05.2010, 16:08
Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 162,8 միլիոն դոլար

Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անվան վրա ստացվել է 162,8 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 11,3 տոկոսով շատ է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի մակարդակից (146,2  միլիոն դոլար), ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2010թ.-ի մարտի ամենամսյա տեղեկագրում:

Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 30,1 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 24,4 միլիոն դոլարի դիմաց (23,5տոկոսի աճ):

Այս ամենի արդյունքում ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված միջոցների մաքուր հոսքը կազմել է 132,7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 121,9  միլիոն դոլարի դիմաց, այսինքն աճը կազմել է 8,9 տոկոս:

Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անվան վրա դեպի Հայաստան փոխանցված ոչ առևտրային բնույթի բոլոր մուտքերի 62,2 տոկոսը և երկրից կատարված բոլոր փոխանցումների  շուրջ 21,7տոկոսը: -0-