ԴԱՖ-ը երրորդ անգամ անընդմեջ հաղթել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Երևանի առջնությունում
ԴԱՖ թիմը երրորդ անգամ անընդմեջ հաղթել է մայիսի 9-ին կայացած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Երևանի բաց առաջնությունում, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 65-ամյակին:
Առաջնությանը մասնակցվել է ավելի քան 20 թիմ: Հաղթողին մեկ միավորով զիջել է «Հայաստան» թիմը, երրորդ տեղը զբաղեցրել է «Պերեզագրուզկա» թիմը:
«Առաջնությունը նվիրված էր մայիսյան եռատոնին՝ Մեծ հաղթանակին, Շուշիի ազատագրմանը և Արցախի բանակի օրվան», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարել է առաջնության կազմակերպիչ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» երևանյան ակումբի փոխնախագահ Տիգրան Քոչարյանը:
Նա նշել է, որ այս տարի սա արդեն երրորդ առաջնությունն է, որը կազմակերպել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» երևանյան ակումբը և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության և անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ:-0-