Հայաստանում կոնյակի արտադրությունը առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 17,5տոկոսով

03.05.2010, 12:40
Հայաստանում կոնյակի արտադրությունը առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 17,5տոկոսով
Հայաստանում կոնյակի արտադրությունը առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 17,5տոկոսով

Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվար-մարտ ամիսներին ավելացել է 17,5 տոկոսով, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության մեջ:

Հունվար-մարտին երկրում 2747,7 հազար լիտր կոնյակ է արտադրվել, ինչը 17,5 տոկոսով ավելի է 2009 թ.-ի հունվար-մարտ ամիսների ցուցանիշից:

Միաժամանակ երկրում արտադրվել է 49,4% -ով պակաս օղի (1341,9 հազար լիտր):

Հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրության աճ է գրանցվել 21,3%-ով՝ հասնելով 973,9 հազար լիտրի, իսկ գարեջուր արտադրվել է 1852,1 հազար լիտր՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի 1165,7 հազար լիտրի դիմաց:

Շամպայն գինիների արտադրությունը 2010 թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 54,1 հազար լիտր, ինչը 29,4% ավելի է 2009 թ.-ի հունվար-մարտ ամիսների նմանատիպ ցուցանիշից:

Միաժամանակ վիճակագրական տվյալների համաձայն՝ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը (լիմոնադներ, գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ և այլն) Հայաստանում կրճատվել է 11,7%՝ հասնելով 6606,7 հազար լիտրի։-0-