431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղի է ունեցել այլ պետություններում բնակվող հայերի համար նախատեսված ձեռնարկի շնորհանդեսը

10:30
30 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում տեղի է ունեցել այլ պետություններում բնակվող հայերի համար նախատեսված ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկում ներկայացվում է ՀՀ տարածք մուտք գործելու, Հայաստանում գտնվելու և բնակվելու, Հայաստանից դուրս գալու, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և Հայաստանում ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության անցնելու կարգը:

Ձեռնարկը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքային միգրացիայի տարածաշրջանային ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ ԵՄ-ի և Միացյալ Թագավորությամբ միջազգային զարգացման նախարարության ֆինանսավորմամբ:

Ինչպես շնորհանդեսի ժամանակ տեղեկացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տեխնիկական խորհրդական Իլին Բարուան, ձեռնարկը նախատեսված է արտասահմանում բնակվող հայերի համար և թույլ կտա նրանց ավելի հեշտ փոխգործակցել հայրենիքի հետ: Բարուան ասել է, որ ձեռնարկն անհրաժեշտության դեպքում կվերաթողարկվի:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին նշել է, որ գրքի հիմնական նպատակը տեղեկատվական բազայի ստեղծումն է, որը թույլ կտա երկրի սահմաններից դուրս բնակվող հայերին ավելի շատ բան իմանալ սեփական հայրենիքի մասին, այդ թվում նաև՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ հայկական օրենսդրության մասին:

«Մեծ թվով հայեր կան, ովքեր ցանկանում են այցելել հայրենիք, և նրանց, առաջին հերթին, հետաքրքրում է Հայաստանի օրենսդրությունը, քանի որ նրանք պետք է ապրեն և աշխատեն օրենսդրությանը համապատասխան», - ասել է Հակոբյանը:

Ձեռնարկը հրատարակվել է հայերեն և անգլերեն լեզուներով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը