ՀՀ կառավարությունը հաստատել է ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. ծրագիրը

29.04.2010, 16:52
ՀՀ կառավարությունը հաստատել է ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. ծրագիրը

Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ  ՀՀ կառավարությունը հաստատել է ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը և դրա իրականացման ապահովման առաջնահերթ միջոցառումների ցանկը:    

Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ծրագիրը նախատեսում է լայնածավալ միջոցառումների անցկացում՝ ուղղված բնակչությանը ծխելու հետևանքով առաջացող  հիվանդությունների մասին իրազեկմանը, հակածխախոտային քարոզչության  իրականացմանը, ծխախոտային արտադրանքի օգտագործման նկատմամբ համաճարակային հսկողության համակարգի կատարելագործմանը, ծխելու դեմ պայքարի միջազգային համագործակցությանը:

«Ծրագրի իրականացումը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի նախատեսում և կիրականացվի առողջապահության ոլորտին հատկացված բյուջետային միջոցների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցների հաշվին»,- ասաց Քուշկյանը: -0-