Թբիլիսին գազատարի վթարի վերացմանը լրացուցիչ ուժեր է ուղղել
Վրաստանի նավթի ու գազի կորպորացիան լրացուցիչ տեխնիկա է ուղարկել գաղատարի վթարի վայր, որով ռուսական գազը տարանցիկ ուղով մտնում է Հայաստան, «Նովոստի-Գրուզիա» գործակալությանն են հայտնել ընկերությունից։
«Վթարի հատվածում աշխատում են Վրաստանի գազի տեղափոխման ընկերությունների խմբերը։ Թբիլիսիից լրացուցիչ տեխնիկա է ուղարկվել։ Ենթադրվում է, որ վթարի հետևանքները կվերացվեն երկու-երեք օրվա ընթացքում»,- ասել է Նավթի և գազի կորպորացիայի ներկայացուցիչը։
Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել է մայրուղային գազատարը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կենտրոնական դիսպետչերական վարչության տվյալների համաձայն՝ ներքին շուկայի պահանջարկը կբավարարվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի պահուստային կայանի պաշարների հաշվին: –0--