Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մեդալներ է հանձնել ՀՄՊ 15 վետերանների

29.04.2010, 16:04
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մեդալներ է հանձնել ՀՄՊ 15 վետերանների
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մեդալներ է հանձնել ՀՄՊ 15 վետերանների

Հայրենական մեծ պատերազմի 15 վետերաններին մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ Լենինգրադի բլոկադայի ավարտի տարեդարձի առիթով, տեղի ունեցավ հինգշաբթի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում։

«Այսօր ինձ մի պատվավոր գործ է տրված՝ Լենինգրադի պաշտպանության վետերան-մասնակիցներին և բլոկադայի ենթարկված քաղաքի բնակիչներին հանձնել պարգևներ՝ հոբելյանական մեդալներ 1941-45 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի և հուշամեդալներ՝ Լենինգրադը ֆաշիստ զավթիչներից ամբողջությամբ ազատագրման առթիվ»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

Դեսպանը նշեց, որ Նևա գետի վրա տեղի ունեցած պաշտպանությունը խորհրդային ժողովրդի ոգու արիության և համարձակության աննախադեպ օրինակ է, իսկ 1944 թվականի հունվարի 27-ը՝ բլոկադայի ավարտի օրը, սուրբ է ժողովուրդների հիշողության մեջ։

Կովալենկոն երեք վետերանների ավիատոմսեր հանձնեց Սանկտ-Պետերբուրգ մեկնելու համար, ուր նրանք կուղևորվեն առաջիկա օրերին։

Դեսպանը հրավիրեց ներկա բոլոր վետերաններին մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված ընդունելությանը, որը կկայանա մայիսի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Գերմանական, ֆիննական և իսպանական զորքերի կողմից (Երկնագույն դիվիզիա) Լենինգրադի ռազմական բլոկադան շարունակվել է 1941 թ.-ի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ.-ի հունվարի 27-ը: Բլոկադայի սկզբում քաղաքում պարենի և վառելիքի չնչին պաշարներ կային: Բլոկադայում գտնվող Լենինգրադի հետ հաղորդակցման միակ ուղին Լադոգա լիճն էր, որը գտնվում էր պաշարողների հրետանու հասանելիության սահմաններում:-0-