Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը։
Ստորև տեղեկանքի տեսքով տեղեկատվություն է ներկայացվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների պատմության և դրանց կարգավորման հիմնախնդրի վերաբերյալ։
Հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը սկսվում է 9-րդ դարից, երբ օղուզ-թյուրքական ցեղերը Միջին Ասիայից սկսեցին ներթափանցել Անդրկովկաս։ X-XI դարերում այդ գործընաթացն ուժեղեցավ։ XI դարում Հայաստանը զավթեցին թուրք-սելջուկները, XIII դարում՝ թաթար-մոնղոլները։ XV դարից Հայաստանի տարածքն Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև պայքարի հարթակ դարձավ։ 1639 թվականին Հայաստանը բաժանվեց Օսմանյան Թուրքիայի (Արևմտյան Հայաստան) և Պարսկաստանի (Արևելյան Հայաստան) միջև։
Պետրոս I-ի պարստաստանյան արշավների պահից 1722-1723 թվականներին հայկական աշխարհազորը կանոնավոր կերպով մասնակցում էր Ռուսաստանի կողմից Պարսկաստանի և Թուրքիայի դեմ պատերազմներին։ 1801 թվականին Ալևելյան Հայաստանի մի մասը միացվեց Ռուսաստանին, իսկ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Ռուսաստանի կազմում ընդգրկվեց ողջ Արևելյան Հայաստանը։ Ըստ 1878 թվականի Սան-Ստեֆանոյի խաղաղության մասին պայմանագրի՝ Թուրքիան Ռուսաստանին հանձնեց հայաբնակ Կարսի մարզը, բայց Հայաստանի մեծ մասը մնաց Թուրքիայի իշխանության ներքո, որի կառավարությունը ցեղասպան քաղաքականություն էր վարում՝ 1915 թվականին ոչնչացվեց ավելի քան 1,5 միլիոն հայ։ Լրիվ ոչնչացումից հայերին փրկեց ռուսական Կովկասյան բանակի առաջխաղացումը 1915-1916 թվականների Էրզրումի օպերացիայի ժամանակ։
1917 թվականի վերջին նախկին Ռուսական կայսրության հայկական տարածքներում իշխանության եկավ «Դաշնակցություն» կուսակցությունը, իսկ 1918 թվականի մայիսի 28-ին այդ հողերն անկախություն հռչակեցին։ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքական զորքերը գրավեցին կովկասյան հանրապետության երկու երրորդը, բայց 1920 թվականի նոյեմբերին Հայաստան մտան Կարմիր բանակի զորամասերը։ Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն, իսկ 1920 թվականի նոյեմբերի 29-ին ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն։
1921 թվականի խորհրդա-թուրքական պայմանագրի համաձայն՝ Թուրքիային հանձնվեցին Կարսի մարզն ու մի շարք այլ շրջաններ։ 1922 թվակնի մարտի 12-ին Հայաստանն ընդգրկվեց Անդրկովկասյան դաշնության կազմում, որն իր հերթին դարձավ ԽՍՀՄ հերթական հատվածներից մեկը։ 1936թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանը ԽՍՀՄ կազմում դարձավ առանձին հանրապետություն:
ԽՍՀՄ փլուզումից հետո 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հանրապետությունն անկախ պետություն հռչակեց։ Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով։
Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում։
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հակասությունների գլխավոր կետն է։ Թուրքիան պնդում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, այլ միայն տեղի է ունեցել նրանց հարկադիր վերաբնակեցում։
Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Երկկողմ հարաբերությունների հաստատման ևս մեկ կարևոր նախադրյալ է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որում Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին։
1992 թվականից բանակցություններ են տարվում այդ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Ադրբեջանը պնդում է, որ պահպանվի իր տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, որը բանակցության կողմ չէ։
Հայկական կողմի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի հարցի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Թուրքիան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, բացի այդ, Հայաստանը երբեք զիջումների չի գնա Ղարաբաղի հարցում հայ-թուրքական գործընթացի դիմաց։
Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկու տարվա ընթացքում Շվեյցարիայում երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված փակ բանակցություններ են անցկացրել։ Երևանում, իրենց կողմից, հայտարարում էին Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։
2008 թվականին աշխուժացան հայ-թուրքական շփումները պաշտոնական մակարդակով։ 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Երկու հարևան պետությունների հանդիպումը Թոուրքիայում անվանեցին «պատմական իրադարձություն»։ Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումն ու լայնորեն լուսաբանվում էր համաշխարհային մամուլում։
2009 թվականի ապրիլին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանն այցելեց Երևան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար։ Արդեն մի քանի օր անց Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարություններն, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, հայտարարեցին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհային քարտեզի ընդունման մասին։ 2009 թվականի օգոստոսի վերջին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին «ներքին քաղաքական խորհրդակցություններ» սկսելու մասին՝ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Երկկողմ հարաբերությունների հաստատման արձանագրությունների ստորագրման վերաբերյալ։
Վերջապես, հոկտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան Ցյուրիխում փաստաթղթեր ստորագրեցին երկկողմ հարաբերությունների բարելավման մասին։ Երկու արձանագրությունների տակ իրենց ստորագրությունները դրեցին Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։ Փաստաթղթերը պետք է հաստատվեն երկու երկրի խորհրդարաններում:
Սակայն վավերացման գործընթացը բախվում է լուրջ դիմադրության ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։ Կոմերը մեղադրում են միմյանց վավերացման երկարաձգման մեջ։ Նախագահ Սարգսյանը և Թուրքիայի կառավարության ղեկավար Թայիպ Էրդողանը 2010 թվականի ապրիլի 12-ին Վաշինգտոնում քննարկեցին արձանագրությունների վավերացման հարցերը։
Ինչպես հատնում էին թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ներկայումս չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով։ Ապրիլի 22-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Սարգսյանն, իր հերթին, կասեցրել է Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացումը։
Հայաստանի նախագահի խոսքերով՝ Երևանը, սակայն, դուրս չի գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Նա հայտարարեց, որ Հայաստանը կպահպանի իր ստորագրությունն արձանագրությունների տակ, քանի որ ցանկանում է պահպանել երկկողմ հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հնարավորություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում