411.99
4.03
390.88
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահի վերջին այցերը հայկական արտաքին քաղաքականության ինտենսիվ զարգացումների վկայությունն են. պատգամավոր

16:41
21 Ապրիլի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին արտերկրյա այցերը Վաշինգտոն և Մոսկվա վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ինտենսիվ և արդյունավետ զարգացումների մասին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Այդ զարգացումը հատկապես նկատելի է անցած տարիների Հայաստանի քաղաքականության համեմատ։ Ամեն դեպքում դա մեծ դեր է խաղում երկրի հեղինակության բարձրացման մեջ»,- ասաց Բոստանջյանը։

Պատգամավորն ավելացրեց, որ վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ Հայաստանը կրկին ելույթ ունեցավ որպես պետություն, որն ամուր ազգային դիրքորոշումներ ունի ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով, ապրիլի 11-13-ը աշխատանքային այցով գտնվում  էր Վաշինգտոնում՝ գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։

Բոստանջյանն ասաց նաև, որ տնտեսական և էներգետիկ համագործակցության հարցերը, ինչպես արտաքին քաղաքական հարցերը, որոնք քննարկվել են Հայաստանի նախագահի՝ Մոսկվա կատարած մեկօրյա այցի ժամանակ, կրկին ցույց տվեցին, որ Ռուսաստանը համարվում է ուժեղ պետություններից մեկը, որի հետ համագործակցությունը միշտ հուսալի և արդյունավետ է եղել Հայաստանի համար։

Ապրիլի 20-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ ղեկավար Դմիտրի Մեդվեդևին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից