Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունն իր գործունեության առաջին տարին է նշել

16.04.2010, 17:32
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունն իր գործունեության առաջին տարին է նշել

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը հանդիսավոր համերգով նշել է իր գործունեության առաջին տարին։

«Մեկ տարի առաջ ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը ներկայացուցչություն բացեցին, և այժմ մենք կարող ենք վստահ ասել, որ այն կայացել է»,- միջոցառման ժամանակ հայտնեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՌԴ դեսպանատան խորհրդատու Վլադիմիր Կրիվոպուսկովը։

Նա նշեց, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունն ակտիվ մասնակցում է երկրի մշակութային կյանքին, կազմակերպում է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և հայ-ռուսական բարեկամության քարոզչությունը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ , արտասահմանում բնակվող հայրենակիցների, միջազգային հումանիտար համագործակցության հետ գործերով Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիտ Մուհամետշինը, ինչպես նաև հայկական մտավորականության և պետական կառույցների ներկայացուցիչներ։-0-