ՀՀ կառավարությունը 36 մլն դրամ է հատկացրել Հայրենական պատերազմի 300 վետերանների բուժման և հանգստի համար

15.04.2010, 15:03

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունն իր պահուստային ֆոնդից 36 միլիոն դրամ է հատկացրել Հայրենական Մեծ Պատերազմի 300 հայ վետերանների բուժման և հանգստի կազմակերպման համար:

«Հայրենական պատերազմի 65-ամյակի կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 12-օրյա վերականգնողական բուժում և հանգիստ կազմակերպել 300 վետերանի համար»,- ուրբաթ կառավաության նիստի ընթացքում ասաց նախարար Մխիթար Մնացականյանը:

Նախարարի խոսքով, հատկացված 36 միլիոնից 6 միլիոնը կհատկացվի 2010 թ.-ի առաջին եռամսյակում, իսկ մնացած միջոցները՝ հաջորդող ինն ամսվա ընթացքում:

Այսօր Հայաստանում Հայրենական Մեծ Պարտերազմի 3760 վետերան է ապրում:-0-