Քրեական գործ է հարուցվել հայ ֆոտոթղթակցի նկատմամբ. թերթ
14.04.2010,
11:30
Քրեական գործ է հարուցվել հայ ֆոտոթղթակցի նկատմամբ. թերթ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք ընդդիմադիր թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ սուտ մատնության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
2010 թ.-ի փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ Շամշյանի դեմ բռնարարք է իրականցվել, ինչի մասին նա տեղեկացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը: Նույն օրը քրեական գործ է հարուցվել ծեծ և լրագրողի աշխատանքի խոչընդոտում փաստերով:
Սակայն հետագայում պարզվել է, որ Շամշյանի ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, ինչի արդյունքում որոշում է ընդունվել կարճել քրեական գործի վարույթը և քրեական գործ հարուցել Շամշյանի նկատմամբ:-0-