Հայաստանի նախագահը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները

13.04.2010, 20:08
Հայաստանի նախագահը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները

Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հանդիպել է Հայ Դատի ամերիկյան կոմիտեի անդամների հետ, որոնց հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այժմյան էտապը, հաղորդում է պետության ղեկավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, կողմերը քննարկել են նաև հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցում է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերի  գագաթնաժողովին։

Հայկական պետության ղեկավարը Վաշինգտոնում երկկողմ հանդիպում է անցկացրել իր ամերիկացի գործընկերոջ և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ -0-