Մի շարք հայկական ֆիլմեր կներկայացվեն Կաննի կինոփառատոնում. Ազգային կինոկենտրոն

13.04.2010, 19:01
Մի շարք հայկական ֆիլմեր կներկայացվեն Կաննի կինոփառատոնում. Ազգային կինոկենտրոն

Հայաստանի Ազգային կինոկենտրոնը Կաննկի միջազգային կինոփառատոնում կներկայացնի 8 անիմացիոն, 4 վավերագրական, 12 դեբյուտային, 3 կարճամետրաժ և 8 լիամետրաժ խաղարկային ֆիլմ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից։

Փառատոնին, որը կանցկացվի մայիսի 12-23-ը, մասնավորապես, կներկայացվի Միքայել Դովլաթյանի «Սողանքը»։

«Այս տարի մենք առավել պատրաստված ենք։ Ֆիլմեր ցուցադրման համար արդեն վարձակալվել են կինոթատրոններ, նամակներ են ուղարկվել համապատասխան կողմերին, փառատոնի ժամանակ ֆիլմերը ներկայացնելու համար մենք պատրսատել ենք մեր 120 մասնագետներին»,-  Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքերը մեջբերեցին մամուլի ծառայությունից։

Կաննի փառատոնին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2009թ-ին:

«Մեկ տարվա ընթացքում հայկական ֆիլմերը մասնակցեցին 40 կինոփառատոնների, միջազգային մրցանակների արժանացան»,- նշեց կինոկենտրոնի տնօրենը։ -0-