Հայաստանի վարչապետը այցելեց Սանահին վանահամալիր

13.04.2010, 13:18
Հայաստանի վարչապետը այցելեց Սանահին վանահամալիր
Հայաստանի վարչապետը այցելեց Սանահին վանահամալիր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի հանրապետության Լոռու մարզ կատարած այցը սկսել է Սանահին վանահամալիրից։

Սանահին համալիրը հիմնվել է 10-րդ դարում։ 2000 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։

«Վարչապետն աղոթեց վանական համալիրում և մոմ վառեց»,- տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Կառավարության ղեկավարի՝ Լոռու մարզ այցի շրջանակներում ծրագրված են նաև այցելություններՄիկոյան եղբայրների տուն-թանգարան, Սանահին գյուղի միջնակարգ դպրոց և ACP պղնձաձուլման համալիր։

Ծրագրված է նաև կառավարության ղեկավարի հանդիպումը Լոռու մարզում Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվին։ -0-