ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13.04.2010,
12:25
ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

2010թ. ապրիլի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկվա կմեկնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսված են նաև Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:-0-