40 օրական երեխային նետել են Երևանի տներից մեկի պարսպի մոտ

12.04.2010, 17:54
40 օրական երեխային նետել են Երևանի տներից մեկի պարսպի մոտ

40 օրական երեխային նետել են Երևանի Արցախի փողոցի 69ա շենքի պարսպի մոտ, հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Երեխան փաթաթված է եղել կանացի մոխրագույն երկար շրջազգեստի մեջ, գլխին` վարդագույն մանկական գլխարկ, սպիտակ մանկական թևաշոր, նախշազարդ մանկական տակաշոր, դեղնավուն սրբիչ:

Երեխայի մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրվում է զանգահարել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: -0-