26-ամյա երիտասարդի՝ Անդրանիկ Գեղագուլյանի դին հայտնաբերվել է Հայաստանի գյուղական տներից մեկի տանիքում։
Ինչպես շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ Փրկարարական ծառայությունից, ապրիլի 9-ին ժամը 21.15-ին Արարատ քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 6-րդ՝ Խ.Գեղագուլյանին պատկանող տան տանիքում դիակ է հայտնաբերվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր մեկնած փրկարարներն արդեն մեկ ժամ անց տանիքից հանեցին Անդրանիկ Գեղագուլյանի դին և հանձնեցին շտապօգնության աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասների, պատճառի ու հանգամանքների մասին չի հաղորդվում։ -0-