ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի, /Նովոստի-Արմենիա/. Արդյունաբերական և նորարար ապրանքների և ծառայությունների ռուս-հայկական ցուցահանդեսն ու գործարար համաժողովը կկազմակերպվեն 2010թ.-ի հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին Երևանում, ուրբաթ հայտնեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
«Հոկտեմբերին միայն ցուցահանդեսը չի կայանա: Մեր երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համաձայնության արդյունքում, հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին տեղի կունենա մեծ գործարար համաժողով: ՌԴ ԱԱՊ նախագահի գլխավորությամբ Ռուսաստանից Հայաստան կժամանի ներկայացուցչական պատվիրակություն»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱԱՊ-ը կփորձի համատեղել ցուցահանդեսն ու համաժողովը:
Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսի ժամանակ հիմնականում կներկայացվի հայկական շուկայում գոյություն ունեցող ռուսական ապրանքը: Ըստ նրա, ապագայում ծրագրվում է նման ցուցահանդես կազմակերպել Ռուսաստանում:
Միևնույն ժամանակ նա ասաց, որ հիմնական դժվարությունը կայանում է Հայաստանից բերվող ապրանքների տեսակների պակասի մեջ:
Սարգսյանը հայտնեց, որ հարկավոր է զբաղվել այդ խնդրի լուծմամբ միաժամանակ շատացնել ապրանքների քանակը, որոնք կարող են իրացվել ռուսական շուկայում:
Ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հունվար-փետրվար ամիսներին նվազել է 14,9%-ով, և կազմել $901,4 մլն: -0-