431.08
4.38
402.99
+10
Եղանակը Երևանում
Հայ

Թուրք իրավապաշտպանները քննադատում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները

16:30
09 Ապրիլի 2010

Մի խումբ իրավապաշտպաններ ռազմատենչ հայտարարությունների համար սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանին:

«Մենք՝ որպես իրավապաշտպաններ, քննադատում ենք բոլոր նրանց, ովքեր ռազմատենչ հայտարարություններ են անում: Եվ եթե Ադրբեջանը նման հայտարարություն է անում, մենք, իհարկե, քննադատում ենք նրան»,- ուրբաթ Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության թուրքական հիմնադրամի ղեկավար Յավուզ Օվենը:

Ադրբեջանի ղեկավարությունը ղարաբաղյան հակամարատության առնչությամբ պարբերաբար կտրուկ ռազմատենչ հայտարարություններ է անում Հայաստանին:

Նրա խոսքով, Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքային վեճերը հանգեցրել են նրան, որ պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները:

Օվենը նշեց, որ դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառազինության մեծացմանը:

«Մենք ցանկանում ենք, որ այդ միջոցները նպատակաուղղված օգտագործվեն մարդասիրական նպատակներով»,- ընդգծեց թուրք իրավապաշտպանը:

Թուրք իրավապաշտպանները, այդ թվում նաև հիմնադրամի ղեկավար Յավուզ Օվենը, Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահը մասնակցում էին FIDH համաժողովին՝ «Արդարադատություն, նոր մարտահրավերներ» թեմայով, որն անցկացվեց Երևանում ապրիլի 6-8 –ը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել