ՀՀ-ում հանցավորության մակարդակը 2010թ.-ի երկու ամսվա ընթացքում ավելացել է 20,7%-ով. վիճակագրություն

01.04.2010, 12:46
ՀՀ-ում հանցավորության մակարդակը 2010թ.-ի երկու ամսվա ընթացքում ավելացել է 20,7%-ով. վիճակագրություն

Հայաստանում 2010թ.-ի հունվար-փետրվարին գրանցվել է 2034 հանցագործություն, ինչը 20,7 տոկոսով շատ է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ, որը հիմնված է ՀՀ ոստիկանության տվյալների վրա:

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն, գրանցված հանցագործություններից 730-ը ոչ մեծ ծանրության հանցագործություններն են, 684 դեպքը՝ միջին ծանրության: Գրանցվածներից 592-ը ծանր հանցագործության դեպքերն են, 28-ը՝ առանձնակի ծանր:

Միաժամանակ, ըստ հաշվետվության, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից գրանցված հանցագործություններից տասն իրականացվել են զենք-զինամթերքի կիրառմամբ:-0-