Տասը հայ ուսանողներ ուսուցում կանցնեն ոսկերչական դիզայնի իտալական ինստիտուտում
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տասը հայ ուսանողներ ուսուցում կանցնեն ոսկերչական դիզայնի իտալական ինստիտուտում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանն ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով՝ իտալական ինստիտուտի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, և ներկայումս հստակեցվում է նախագծի ֆինանսավորման հարցը։
«Նախատեսվում է, որ նոր կադրերի պատրաստմանը ֆինանսական օժանդակություն կցուցաբերեն Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան և մասնավոր ձեռնարկատերերը»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ոսկերչության զարգացման և արդիականացման նպատակով Գյումրի քաղաքում ստեղծվել է եռաչափ մոդելավորման լաբորատորիա նոր տեխնոլոգիաների հիման վրա։ -0-