Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական կապերը

31.03.2010, 14:19
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական կապերը

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը չորեքշաբթի ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական կապերի կարևոր դերը:

 

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Չանչունի պաշտոնավարության շրջանում այդ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի ու կզարգանա:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքին, ընդգծվել հոգևոր կյանքի կարևոր դերակատարությունը հասարակության մեջ բարոյական-հոգևոր արժեքների ամրապնդման գործում:-0-