Եվա Ռիվասը տնկել է իր առաջին ծիրանենին Հայաստանում

24.03.2010, 17:51
Եվա Ռիվասը տնկել է իր առաջին ծիրանենին Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Օսլոյում «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը չորեքշաբթի մասնակցեց Պաշտպանության նախարարության կողմից Ազատամարտիկների պուրակում կազմակերպված ծառատունկին։

Միջոցառումը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակին և արցախյան Շուշի քաղաքի ազատագրման 18-ամյակին (երկու հաղթանակները նշվում են մայիսի 9-ին)։

«Սա Հայաստանում տնկած իմ առաջին ծիրանենին է։ Սա իմ առաջխաղացման սկիզբն է»,- հայտարարեց նա։ Ռիվասի խոսքերով, նա ծրագրում է ծիրանենի տնկել այն բոլոր երկրներում, որտեղ կլինի իր շրջագայության ընթացքում։

Եվա Ռիվասը հանդես կգա «Եվրատեսիլ 2010» մրցույթին «Apricot stone» երգով, որի երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերինը՝ Կարեն Կավալերյանը: Երգն այն մասին է, թե ինչպես է հող նետված փոքրիկ կորիզը վերածվում մինչև երկինք հասնող ծիրանենու:-0-