431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Եթե Թուրքիան ցեղասպանության հարցը միջազգային դատական ատյաններ հանի, դա կաշխատի Հայաստանի օգտին. թուրքագետ

17:37
24 Մարտի 2010

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցի դուրսբերումը միջազգային դատական ատյաններ ավելի մեծ օգուտ կբերի Հայաստանին, քան թուրքական կողմին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Ինչպես գիտենք, հակագովազդը նույնպես գովազդ է։ Այդ իսկ պատճառով որքան Թուրքիան շատ խոսի հայոց ցեղասպանության մասին, այնքան ավելի շատ կնպաստի դրա միջազգային ճանաչմանը։ Բացի այդ, եթե, օրինակ, Թուրքիան դատի տա Շվեդիայի խորհրդարանին, սա մեզ որևէ կերպ չպետք է անհանգստացնի»,- հայտարարեց փորձագետը։

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզյուգերգինը չորեքշաբթի հայտարարեց, որ Թուրքիան կարող է վիճարկել հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերը միջազգային դատական ատյաններում։

Հայ փորձագետի խոսքերով, պաշտոնական Անկարան նախկինում էլ բազմիցս նման հայտարարություններ է արել, պարզապես հայ-թուրքական բարելավման գործընթացից առաջ այդ հայտարարություններին այդպիսի նշանակություն չէր տրվում։

«Թուրքական ԱԳՆ հայտարարությունը սովորական երևույթ է։ Այդ հայտարարությունը գլխավորապես ուղղված է ներքին լսարանին և նպատակ ունի սեփական ժողովրդին վճռականություն ցույց տալ»,- ասաց Շաքարյանը։

Թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիան չունի որևէ իրավաբանական ապացույց, որոնք կարող են նրանց՝ միջազգային դատարաններում հաղթանակի հասնելու հնարավորություն տալ։

«Հայկական կողմը չպետք է պաշտոնապես արձագանքի Թուրքիայի ԱԳՆ հայտարարություններին, որպեսզի չներգրավվի թուրքական սցենարում»,- հավելեց Շաքարյանը։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան