ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանին տալիս է հայ-թուրքական գործընթացից դուրս գալու բոլոր հիմքերը, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Թուրքիան և նրա գործողությունները մեզ տալիս են հայ-թուրքական գործընթացից դուրս գալու բոլոր հիմքերը։ Որքան ավելի շուտ մենք դա անենք, այնքան ավելի բարձր կպահենք Հայաստանի հեղինակությունը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Հայ խորհրդարանականի կարծիքով՝ Թուրքիայի մոտեցումները և, մասնավորապես, թուրք վարչապետի վերջին հայտարարությունը, հաստատում են, որ թուրքական կողմի մոտեցումը հայկական հարցի նկատմամբ անփոփոխ է մնացել։
հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։
Ինչպես կարծում է Մինասյանը, բոլոր պնդումներն այն մասին, որ թուրքական կողմը և Թուրքիայի իշխանություններն ավելի քաղաքակիրթ են դարձել և տարբերվում են Օսմանյան կայսրության իշխանություններից, անհիմն են։
Նա վստահ է, որ հայ-թուրքական արձանագրությունները հակասում են հայ ժողովրդի և պետության շահերին, և առաջին հերթին դա պետք է հասկանան Հայաստանի իշխանությունները։
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
Մինասյանը նշեց, որ Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականությունը վնասում է հայության միասնությանը։
«Հայության միաբանությունն արդեն այնքան ամուր չէ, և անհրաժեշտ է այն վերականգնել։ Մենք չենք հասկանում, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կարող են միաբանվել մեկ գաղափարի շուրջ։ Ակնհայտ է, որ այդ գաղափարը հայկական հարցն է»,- ասաց պատգամավորը։
«Հայկական հարց» տերմինը սկսել է կիրառվել գիտական և քաղաքական միջավայրում 19-րդ դարի վերջից և ենթադրում էր հայ ժողովրդի՝ ազգային ազատագրման, ինքնության պահպանման, իր պատմական տարածքներում պետականության ստեղծման համար պայքարի հետ կապված պատմական և քաղաքական խնդիրների մի համալիր։
Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը և շատ ցավոտ է արձագանքում Արևմուտքի քննադատությանն այս հարցում։ --0--