Բարձրաստիճան պաշտոնյայի մեքենան գտնվել է Երևանի թաղամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության վայրում. թերթ

19.03.2010, 11:32
Բարձրաստիճան պաշտոնյայի մեքենան գտնվել է Երևանի թաղամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության վայրում. թերթ

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ավտոմեքենան գտնվել է մարտի 17-ին Երևանի թաղամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության վայրում, պնդում է ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթը:

Ըստ թերթի՝ այս փաստով, թերևս, պարզաբանվում է այն հանգամանքը, թե ինչու է Ոստիկանությունը հայտարարել, որ գործով մարդ բերման չի ենթարկվել, այլ ընդամենը մեկ հոգի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Այնումենայնիվ, ականատեսների վկայությամբ, դեպքի վայրից առնվազն երկու հոգի բերման է ենթարկվել:-0-