Երկու ՕԵԿ-ական նախարար հրաժարական են տվել

15.03.2010, 12:07
Երկու ՕԵԿ-ական նախարար հրաժարական են տվել
Երկու ՕԵԿ-ական նախարար հրաժարական են տվել

Օրինաց երկիր կուսակցությունը ներկայացնող երկու նախարար՝ կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, հրաժարական են տվել:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, նման որոշումը պայմանավորված է կուսակցության կադրային փոփոխություններով:

«Կուսակցությունում բարեփոխումների և կադրային գեներատորների ներդրման գործընթաց է իրականացվում, որի շրջանակներում երկու նախարարական պաշտոնում կնշանակվեն այս ոլորտի և համակարգի առավել հմուտ մարդիկ, ինչպես նաև կներգրավվեն քաղաքական գործիչներ»,- ասաց Աբրահամյանը:

Միաժամանակ, ինչպես ընդգծեց մամուլի քարտուղարը, Սարգսյանն ու Շահգելդյանը կպահպանեն իրենք դիրքը՝ որպես կուսակցության քաղխորհրդի անդամ, և նրանք մեկ այլ պաշտոնում կնշանակվեն:

Նա հիշեցրեց, որ կուսակցությունը տնօրինում է նաև ՀՀ գյուղնախարարի պաշտոնը, որը ներկա պահին կպահպանվի:

Կառավարության մամուլի ծառայությունում ձեռնպահ մնացին պաշտոնական մեկնաբանություններ անելուց՝ բացատրելով, որ կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը ստորագրում է երկրի նախագահը:

Օրինաց երկիր կուսակցությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ընդգրկված է երկրի կոալիցիայում, որը ձևավորվել էր 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո: Կուսակցությունն իր նախարարներին առաջադրելու և ետ կանչելու իրավունք ունի: Ներկա կառավարությունում «Օրինաց երկրին» է ամրագրված նախարարական երեք պորտֆել:

Ավելի վաղ իր նախարարներին էր ետ կանչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:-0-