Հայաստանը ներկայումս չի ծրագրում փրկարարներ ուղարկել Թուրքիա. Փրկարար ծառայություն

09.03.2010, 11:38
Հայաստանը ներկայումս չի ծրագրում փրկարարներ ուղարկել Թուրքիա. Փրկարար ծառայություն

Հայաստանը ներկայումս չի ծրագրում փրկարարներ ուղարկել Թուրքիա՝ կապված Էլյագըզ գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԻՆ առընթեր Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։

«Քանի որ երկրաշարժը խոշոր չի եղել, և Թուրքիան չի դիմել միջազգային հանրությանը՝ օգնության կոչով, Հայաստանը չի ծրագրում այնտեղ փրկարարներ ուղարկել»,- ասաց նա։

Գրիգորյանը բացատրեց, որ օտարերկրյա փրկարարները մեկնում են այն դեպքում, եթե այն երկիրը, որտեղ տեղի է ունեցել տարրերային աղետը, ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել դրանց հետևանքները։

Երկուշաբթի Թուրքիայի արևելյան Էլյագըզ գավառում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է 51 մարդ։

6,0 մագնիտուդով երկրաշարժը  տեղի է ունեցել Անկարայից 550 կիմոլետր հեռավորության վրա՝ տեղական ժամանակով ժամը 4։32-ին և զգացվել է արևելյան Թուրքիայի բազմաթիվ շրջաններում։ Տարրերային աղետի էպիկենտրոնում գտնվող շրջաններում ստորգետնյա ուժեղ ցնցումից ամբողջովին փլուզվել են տասնյակ տներ, բազմաթիվ կառույցներում ճաքեր են առաջացել։

Էլյազըգ գավառի առաջին երկրաշարժին օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 40 ստորգետնյա ցնցում, այդ թվում՝ 5,5, 5,1 և 5,3 մագնիտուդով երեք ցնցում, իր կայքում հաղորդել է Բոսֆորի համալսարանի սեյսմոկայանը։ -0-