450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետը ապրիլի 24-ն է. պատգամավոր

11:50
03 Մարտի 2010

Մինչև ապրիլի 24-ը (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) պետք է որևէ տեղաշարժ նկատվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

«Հակառակ դեպքում, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանը ետ կկանչի իր ստորագրությունը», - ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, Թուրքիան գործընթացն ավելի ձգձգելու որևէ պատճառ չունի, քանի որ հարաբերությունների կարգավորումը բխում է Թուրքիայի շահերից:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր հերթին ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները հենց սկզբից չէին համապատասխանում Հայաստանի շահերին:

«Այս գործընթացը  հանգեցրեց երկու կողմերի էլ ավելի թշնամական հռետորականության, քան առաջ էր», - նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Նրա կարծիքով, Թուրքիայի համար չափազանց շահավետ է վավերացնել արձանագրությունները, քանի որ «արձանագրություններում ամրագրված են Թուրքիայի համար շահավետ դրույթներ»:

«Թուրքիան, ձգձգելով գործընթացը, փորձում է ամրապնդել իր դիրքերը», - հայտարարեց Մելիքյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս պահին փաստաթղթերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում ներկայացվել են վավերացման:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի