Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այն ամբողջական պատկերի պակասող օղակն է, որը Անկարան կցանկանար տեսնել Հարավային Կովկասում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում հրապարակած իր հոդվածում:
Ինչպես գրում է «168 ժամ» թերթը, Դավութօղլուն հույս է հայտնել, որ կհաջողվի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա Դավութօղլուի կարծիքով, դա աննախադեպ ընդառաջ քայլ էր երկու հարևան ժողովուրդների միջև գոյություն ունեցող իրավաբանական և հոգեբանական պատնեշների վերացման ճանապարհին:-0-