Հայաստանում դադարեցվել է «Ազատամտություն» թերթի հրատարակումը

02.03.2010, 10:48
Հայաստանում դադարեցվել է «Ազատամտություն» թերթի հրատարակումը

Դադարեցվել է «Ազատամտություն» թերթի հրատարակումը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը:

Ինչպես տեղեկացրել է թերթի գլխավոր խմբագիր Կիմա Եղիազարյանը, թերթի հրատարակման դադարեցման պատճառը զուտ ֆինանսական է, և «Ազատամտություն» ԲԲԸ-ին ժամանակ է հարկավոր այդ խնդիրը լուծելու համար:

Թերթը սկսեց լույս տեսնել 2008թ.-ի սեպտեմբերից և շատ արագ չափազանց ծայրահեղ և սկանդալային հրատարակության հեղինակություն ձեռք բերեց:

Թերթի նկատմամբ ներկայացվել և այժմ ընթացքի մեջ է գտնվում մի քանի դատական հայց:

Դրանցից ամենաաղմկահարույց հայցերը Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցերն են:

Ինչպես հայտարարել է Եղիազարյանը, դադարը կտևի նվազագույնը մինչև ապրիլ:-0-