417.4
4.02
393.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Խոջալուի դեպքերն աղավաղող ադրբեջանական քարոզչամեքենան պարտություն է կրում. փորձագետ

19:51
01 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Խոջալուի դեպքերն աղավաղող ադրբեջանական քարոզչամեքենան պարտություն է կրում, տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Արդեն մի քանի օր է՝ Խոջալուի դեպքերի աղավաղմամբ զբաղվող ադրբեջանական քարոզչամեքենան քաոս է վերապրում, ինչը կապված է, հիմնականում, մեկ շաբաթ առաջ նոր www.xocali.net ինտերնետ-նախագծի թողարկման հետ, որը նպատակ ունի վերհանել ադրբեջանական կեղծարարությունները՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարտիրոսյանը։ Ըստ նրա, www.xocali.net-ը, որը վերջին 4 օրվա ընթացքում ավելի քան 15 հազար այցելու է ունեցել (առավելապես ադրբեջանցիներ), մեծ արձագանք է գտել Ադրբեջանում։ «Այս կայքի հայտնվելուն հաջորդած արձագանքն ուժեղ էր, հատկապես Ադրբեջանի պետական գործիչների շրջանում, ովքեր սկսեցին տարբեր ձևակերպումներ օգտագործել նրա բովանդակության անկեղծության հերքման նպատակով։ Նրանց նախաձեռնությամբ ադրբեջանական ինտերնետ-կայքերից մեկում վերջին օրերին հայտնվել է մի հաղորդագրություն, որը կոչ է անում ադրբեջանցի հակերներին կոտրել www.xocali.net-ը, ինչն, իհարկե, նրանց չի հաջողվել»,- հայտնեց փորձագետը։ Այս ամենն, ըստ նրա, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի քարոզչական համակարգը մեծ ճգնաժամ է ապրում։ «Մի կողմից, ֆինանսական ահռելի հոսքերը, որոնք հատուկ ուղղված են Խոջալուի տեղեկատվության խեղաթյուրմանը, էական արդյունք չեն տալիս, մյուս կողմից՝ հայկական կողմը ճշմարիտ և փաստացի հաստատված տեղեկատվություն է ներկայացրել, ինչին անսպասելի բախվել է ադրբեջանական քարոզչամեքենան»,- հավաստիացրեց նա։ Միաժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունները Սումգայիթի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ փետրվարի 27-28-ը՝ պատրաստվում էին ներկայացնել իրական փաստերն աղավաղող կեղծ նյութեր։ «Նրանք պատրաստվում էին ներկայացնել այդ դեպքերի առնչությամբ խեղաթյուրած տեղեկատվություն։ Սակայն www.xocali.net կայքի շնորհանդեսից հետո, հավանաբար, քարոզչամեքենայի բոլոր ծրագրերը փոխվեցին»,- ընդգծեց նա։ Փետրվարի 24-ին Երևանում գործարկվել է Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական կեղծարարությունները բացահայտող www.xocali.net նոր ինտերնետ նախագիծը: Կայքի նախաձեռնողների և կազմակերպիչներից մեկի՝ Արմինե Ադիբեկյանի համաձայն, նախաձեռնությունը ստեղծվել է ֆիքսված գումարով մասնավոր միջոցների հիման վրա։ 1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից: Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:Մինչ այսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Հատկանշական է, որ այդ ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով ու օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության և ատելության շիկացման համար:Ցավոք, անհրաժեշտ է փաստել, որ «խոջալուի» թեման շարունակում է մնալ Ադրբեջանի ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարը ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը