Հայաստանում հիշում են վեց տարի առաջ ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված հայ սպային

19.02.2010, 15:48
Հայաստանում հիշում են վեց տարի առաջ ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված հայ սպային

Հայաստանում հիշում են 2004թ.-ի փետրվարի 19-ին Հունգարիայում ադրբեջանցի զինծառայողի կողմից գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանին:  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ուրբաթ Մարգարյանի հիշատակին նվիրված սգո արարողություն է տեղի ունեցել Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:   

2004-ի փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտ էր մեկնել՝ մասնակցելու անգլերենի դասընթացների, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց Հունգարիայի օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ պատժին՝ ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։--0—