ՀԿԵ նոր էլեկտրագնացք է ստացվել

17.02.2010, 14:21
ՀԿԵ նոր էլեկտրագնացք է ստացվել

2009 թվականին շարժակազմի թարմացման ծրագրի իրականացման շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ-ն 12 վագոնից բաղկացած էլեկտրագնացք է ձեռք բերել, տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Շարժակազմի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 110-տեղանոց նոր վագոնները շահագործման կհանձնվեն առաջիկայում։ Ավելի վաղ՝ 2008 թվականին, գնվել է 48 վագոն, որոնք սկսել են շահագործվել 2009 թվականին։

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ 2009-2010 թվականների կարևորագույն առաջնահերթություններից մեկը շարժակազմի թարմացումն է։ Այսպես, 2009 թվականին շարժակազմի թարմացման համար նախատեսված ներդրումների ծավալը կազմել է ներդրումային ողջ ծրագրի 11,8 տոկոսը։ 2010 թվականին այս ուղղությամբ նախատեսվում է ներդրումների ավելացում մինչև 20,8 տոկոս։
  
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--