Բազմաթիվ կեղծիքներ են արվել Էմմի և Միհրանի օգտին. թերթ

17.02.2010, 11:18
Բազմաթիվ կեղծիքներ են արվել Էմմի և Միհրանի օգտին. թերթ

Բազմաթիվ կեղծիքներ են արվել Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի մասնակիցներ Էմմիի և Միհրանի օգտին, գրում է «Հրապարակ» թերթը:

Ըստ թերթի՝ քվեարկությունից առաջ «ԱրմենՏելի» բազմաթիվ աշխատակիցների տրվել է Էմմիի օգտին անվճար sms-ներ ուղարկելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Էմմիի մայրն ու պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է, որ ընտրության արդյունքները կեղծվել են:

Սարգսյանի խոսքերով՝ քվեարկության ընթացքում այնպես է արվել, որ համակարգիչները «կախվել» են:

Ազգային ընտրական փուլի արդյունքներով՝ Օսլոյում Եվրատեսիլի ժամանակ Հայաստանը ներկայացնելու է Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով:-0-