+17
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ-ն համարժեք ուշադրություն չի դարձնում Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներին. ընդդիմությունը

13:54
16 Փետրվարի 2010

ԵԱՀԿ-ն համարժեք ուշադրություն չի դարձնում Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, լրագրողներին ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաջևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:

Զուրաբյանի խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հարցին և Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված ԵԱՀԿ մոտեցումներին առնչվող հարցեր:

«Մենք մտահոգություն արտահայտեցին Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող բանակցությունների կապակցությամբ և լրջորեն շեշտադրեցինք Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Որքանով դա հաշվի կառնի ԵԱՀԿ-ն, ցույց կտա ժամանակը», - ասաց Զուրաբյանը՝ հույս հայտնելով, որ «հանդիպումից հետո մոտեցումները կուղղվեն»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախագահ Սերգեյ Կապինոսն իր հերթին պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ նշեց, որ ԵԱՀԿ բյուրոն բավականաչափ ուշադրություն է դարձնում Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերին:

«Մենք ելնում ենք նրանից, որ իրականում այդ ոլորտի խնդիրները միայն համակարգված կարող են լուծվել», - ասաց Կապինոսը:

Նրա խոսքերով, առանց դատական համակարգի կատարելագործման և դատարանների անկախության նշաձողի բարձրացման այդքան էլ ճիշտ և իրական չի խոսել մարդու իրավունքների ապահովման մասին:

Նա նշեց, որ դա համալիր խնդիր է, և ԵԱՀԿ-ն համալիր և համակարգված է մոտենում այդ հարցին:

«Մենք նախագծեր ունենք Հայաստանում, և հասկանալի է, որ մեկ րոպեում և հապճեպորեն շատ փոքր ժամանակահատվածում անհնար է հասնել շատ մեծ արդյունքների: Դա գործընթաց է, շարժում: Կարևորը տեղում չմնալն է, այլ առաջ շարժվելը, և այդ շարժումը Հայաստանում առկա է», - ասաց Կապինոսը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ