Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կբարելավի Հայաստանի արտահանման մրցունակությունը. ՎԶԵԲ

15.02.2010, 19:43
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կբարելավի Հայաստանի արտահանման մրցունակությունը. ՎԶԵԲ
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կբարելավի Հայաստանի արտահանման մրցունակությունը. ՎԶԵԲ

Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից երկկողմ արձանագրությունների վավերացումը զգալիորեն կբարելավի Հայաստանի արտահանման մրցունակությունը, կարծում է ՎԶԵԲ քաղաքական հարցերի խորհրդական Ֆրանկլին Ստիվզը (Franklin Steves):

«Այդ դեպքում հուսալի ցամաքային արտահանման ուղիները մատչելի կլինի և կիջնեն արտահանման ու ներկրման գները»,- երկուշաբթի ՎԶԵԲ-ում Ստիվզի խոսքերը մեջբերեցին «Նովոստի-Արմենիա» գործակալության համար:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՎԶԵԲ-ի զեկույցի (Transition Report) համաձայն, որը Երևանում կներկայացվի ընթացիկ տարվա փետրվարի 16-ին, բեռնափոխադրույմների բարձր արժեքը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանները ընդգծում են առևտրի ոլորտի մրցունակությունը բարելավելու և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացման ու որակը բարձրացնելու կարիքը:

Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի ուժեղացումը նաև զգալիորեն կուժեղացնի տարածաշրջանի անվտանգությունը և կապահովի կայուն զարգացումը գալիք տասնամյակների ընթացքում:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-