418.64
4.84
386.91
+15
Եղանակը Երևանում
Հայ

Օբաման 40 մլն դոլար է պահանջել 2011 ֆիսկալային տարում Հայաստանին աջակցելու համար

12:08
02 Փետրվարի 2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 40 մլն դոլար է պահանջել 2011 ֆիսկալային տարում Հայաստանին աջակցելու համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն։  

Հաղորդագրության համաձայն, սա 10 մլն դոլարով շատ է, քան 2010 ֆիսկալային տարում, բայց 1 մլն դոլարով քիչ նախորդ տարում Կոնգրեսի կողմից հատկացրած ընդհանուր գումարից։

ԱՄՆ նախագահն առաջարկել է նաև հավասարություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) շրջանակներում՝ յուրաքանչյուրի համար պահանջելով 3,5 միլիոն դոլար։

Ադրբեջանին աջակցելու նպատակով Օբաման պահանջել է 22,12 մլն դոլար։

«Մենք ողջունում ենք Օբամայի վարչակազմի՝ Հայաստանի տնտեսական աջակցության համար 10 մլն-ով ավելի պահանջելու որոշումը, քանի նախորդ տարում, ինչպես նաև նրա առաջարկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն պահպանելու վերաբերյալ ռազմական աջակցության բնագավառում»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը։
 
Նա շնորհակալություն է հայտնում նաև կոնգրեսմեններ Ֆրենկ Պալոնեին, Ադամ Շիֆին, Աննա Էշոուին, Ջեքի Շփեյերին, Նիտա Լոուին իրենց ջանքերի համար՝ ուղղված ինչպես Հայաստանի աջակցության ավելացմանը, այնպես էլ ամերիկյան շահերի և արժեքների առաջխաղացմանը՝ աշխարհի ռազմավարապես կարևոր տարածաշրջանում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ANCA-ն կհամագործակցի Կոնգրեսի իր բոլոր կողմնակիցների հետ՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մակարդակի բարձրացման նպատակով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
13:17
15 Մայիսի 2023
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
11:35
15 Մայիսի 2023
Էրդողանը ստացել է ձայների 49,34%–ը քվեատուփերի 99,86%-ի մշակման արդյունքում. հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած մեկ ձայն
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` քվեատուփերի 99,86%-ի մշակումից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը նվազել է մինչև 4,35 տոկոսային կետ
11:17
15 Մայիսի 2023
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից. ՎԻԴԵՈ
21:35
14 Մայիսի 2023
Հրապարակվել են Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մանրամասները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում. ՎԻԴԵՈ
15:59
12 Մայիսի 2023
Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարելէ, որ Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. ՎԻԴԵՈ
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
11:25
08 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times
Financial Times–ը հայտնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման մասին