ԼՂՀ-ի, Հայաստանի և Վրաստանի թիմերը խաղարկել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի Հայաստանի գավաթը

01.02.2010, 11:04
ԼՂՀ-ի, Հայաստանի և Վրաստանի թիմերը խաղարկել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի Հայաստանի գավաթը
ԼՂՀ-ի, Հայաստանի և Վրաստանի թիմերը խաղարկել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի Հայաստանի գավաթը

Կիրակի Երևանում տեղի է ունեցել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի գավաթը:

Մրցաշարին մասնակցել են Երևանը, Գյումրին, Էջմիածինը, Նոյեմբերյանը, ինչպես նաև Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը (ԼՂՀ) և Ախալքալաքը (Վրաստան) ներկայացնող 30 թիմեր:

Մրցաշարը կազմակերպել էին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի երևանյան ակումբը և «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցաշարում հաղթանակի համար համառ պայքար էր ընթանում վերջին տարիների հայկական ուժեղագույն թիմերի՝ «ԴԱՖ»-ի և «Պերեզագրուզկայի» միջև:

Առաջին երկու փուլերը թիմերն անցան հավասար միավորներով, սակայն երրորդ փուլում «ԴԱՖ»-ի ցուցադրած ավելի հաջող խաղը թույլ տվեց նրան հաղթանակ տանել: Երրորդ տեղը զբաղեցրեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հայկական խաղի մեկ այլ առաջատար՝ «Հայաստան» թիմը:

Մրցանակակիրների եռյակում ընդգրկվեցին «ԴԱՖ»-ը՝ 33 միավոր, «Պերեզագրուզկան»՝ 30 միավոր, «Հայաստանը»՝ 27 միավոր:

Ուրախալի էր այն փաստը, որ մրցաշարին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ, որոնցից շատերը լավ արդյունքներ ցուցադրեցին:-0-