ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գիտությունների ակադեմիայի նախկին նախագահի թոռ Ֆադեյ Սարգսյանը, ով զբաղեցնում է ՀՀ արտգործնախարարության արարողակարգի վարչության պետի պաշտոնը և ում անունը ևս Ֆադեյ Սարգսյան է, Քուվեյթում ՀՀ դեսպան է նշանակվել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Թերթի տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ֆադեյ Սարգսյանը կդառնա Քուվեյթում ՀՀ առաջին դեսպանը, քանի որ դեսպանությունը նոր է բացվում:
Թերթը նաև նշում է, որ Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս դեսպանություններ բացել Ճապոնիայում և Ֆինլանդիայում:-0-