ՀՀ էներգետիկայի նախարարը տեղյակ չէ գազի գների բարձրացումից. «ՀԺ»

28.01.2010, 11:56
ՀՀ էներգետիկայի նախարարը տեղյակ չէ գազի գների բարձրացումից. «ՀԺ»

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղյակ չէ առաջիկայում գազի գների բարձրացման մասին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հրատարակության համաձայն, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հարցրել են Մովսիսյանին, թե, արդո՞ք, նա ուսումնասիրել է գազի նոր սակագների վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հայտը:

Ինչպես պարզվել է, նախարարը տեղյակ չի եղել, թե խոսքն ինչ հայտի մասին է:

«Իսկ արդյունաբերության համար ինչքա՞ն է թանկանում», - հարցրել է նա: Եվ երբ լրագրողներն ասել են, որ թանկանում է 20 տոկոսով, Մովսիսյանը պատասխանել է, որ հայտն այժմ ուսումնասիրվում է:-0-