ՀՀ նախագահը զինվորական կոչումներ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել
27.01.2010,
11:11
ՀՀ նախագահը զինվորական կոչումներ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:-0-