Հայ մաքսավորները մաքսանենգ ճանապարհով երկիր ոսկե իրերի ներմուծման փորձ են կանխել

27.01.2010, 10:39
Հայ մաքսավորները մաքսանենգ ճանապարհով երկիր ոսկե իրերի ներմուծման փորձ են կանխել
Հայ մաքսավորները մաքսանենգ ճանապարհով երկիր ոսկե իրերի ներմուծման փորձ են կանխել

ՀՀ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցները Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ուղևոր, ՀՀ քաղաքացի Գագիկ Պողոսյանի ուղեբեռում հայտնաբերել են 3 կգ-ից ավելի ժամացույց, շղթաներ և մեխանիզմներ:

 

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, Պողոսյանը փորձել է ապրանքը ՀՀ տարածք տեղափոխել` թաքցնելով այն մաքսային հսկողությունից և ընտրելով մաքսային հսկողության «Կանաչ ուղին»:

 

«Վարչական վարույթով նշանակվել էր ապրանքագիտական փորձաքննություն: Պարզվել է, որ մաքսանենգ ապրանքի մի մասը ոսկի է, որի ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-