Աջարիայում ամեն տարի հանգստանում է 40 հազ հայ. պատգամավոր

26.01.2010, 20:03
Աջարիայում ամեն տարի հանգստանում է 40 հազ հայ. պատգամավոր

Աջարիայում ամեն տարի հանգստանում է 40 հազ հայ, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ-վրացական համագործակցության ընկերակցության համանախագահ Վլադիմիր Բադալյանը:

«Հայ զբոսաշրջիկների ներդրումները Աջարիայի տարածքում շուրջ 100-120 մլն դոլար են կազմում»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին:

Հայ զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են ամռանը հանգստանալ Սև ծովի հանգստավայրերում, մասնավորապես, Բաթումիում, Քոբուլեթիում, Փոթիում և Ուռեկիում: -0-