Հայ-թուրքական բանակցությունները կարող են ձախողվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով. Հայաստանի ԱԳՆ
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ բանակցությունները կարող են ձախողվել Թուրքիայի՝ կապեր հաստատելուն պատրաստ չլինելու պատճառով, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Եթե Թուրքիան պատրաստ չլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, եթե շարունակի բանակցություններ վարել՝ նախապայմաններ դնելով, շաղկապել հարաբերությունների բարելավման գործընթացն այլ հարցերի հետ, շարունակի խոչընդոտել գործընթացին, ապա չի բացառվում բանակցությունների ձախողման հնարավորությունը»,- նշեց Նալբանդյանը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել: --0—