Հայաստանի Ոստիկանության օպերատիվ տվյալներով` 2010 թվականի առաջին քսան օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է երկաթուղային պատահարի մեկ դեպք, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։
«Հունվարի 16-ին Արտաշատ-Այգեվան ուղեմասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել է էլեկտրագնացքի հետ։ Բախման հետևանքով զոհվել է մեքենայում գտնվող երեք մարդ»,- ասվում է հաղորդագրությունում։
2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ արձանագրվել է երկաթուղային 15 պատահար, որոնց հետևանքով զոհվել է ինը մարդ, վեցը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել։ -0-