Վոլգոգրադի մարզի ադմինիստրացիայի ղեկավարը հրավիրվել է այցելել Հայաստան

19.01.2010, 20:00
Վոլգոգրադի մարզի ադմինիստրացիայի ղեկավարը հրավիրվել է այցելել Հայաստան

Վոլգոգրադի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Շանիրյանը երեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում մարզի ադմինիստրացիայի ղեկավար Անատոլի Բրովկոյին հրավիրել է Հայաստան, հայտնում է novostivolgograda.ru կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ նահանգապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բայց պատասխանել, որ ցավոք, առաջայիկայում ինքը հազիվ թե ժամանակ գտնի այցի համար:

Կայացած զրույցի ընթացքում հայ հյուրերը հայտնել են իրենց մի հայրենակցի Վոլգոգրադի մարզ կատարելիք այցի մասին, որը նորարարական տեխնոլոգիաների իրացման համար ներդրումներ ներգրավելու մեծ փորձ ունի: «Բրովկոն խոստացել է, որ նրա համար հանդիպում կկազմակերպի մարզի ադմինիստրացիայի ղեկավարի առաջին տեղակալի հետ, որը պատասխանատու է գործունեության տվյալ ուղղության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Շամիրյանը ՀՀ նախագահի, հանրապետության կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Անատոլի Բրովկոյին Վոլգոգրադի մարզի ադմինիստարցիայի ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար և նվիրել Արարատ լեռան ձյունաճերմակ գագաթը պատկերող մի նկար:

Ինչպես նշել է Շամիրյանը, իր հայրենիքի համար խորհրդանշական համարվող այս բնական օբյեկտը պատկերել են շատ նկարիչներ, բայց հենց նահանգապետին ընծայված տարբերակն են մասնագետները առավել հետաքրքիր համարել: -0-